Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԱԶՈՒՐԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է

Մարզեր

Ալավերդու մշակույթի կենտրոնի «Լազուր» ժողգործիքների համույթը երկար տարիների պատմություն ունի, սակայն այսօր հանդիսատեսին պատշաճ մակարդակով ներկայանալու համար անհրաժեշտ է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Երաժշտական գործիքները եւ համույթի անդամների հագուստը 25-30 տարվա վաղեմության են։

«Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ խմբի անդամները պայմանագրով տարվա մեջ աշխատում են ընդամենը 4 ամիս, ուստի այդ պայմաններում դժվար կլինի նորմալ մակարդակով հանդես գալը»,- ասում է համույթի գեղ. ղեկավար Լազր Խեչիկյանը։ Բացի դրանից, խումբը չի համալրվում նոր կատարողներով, ինչը համույթի հետագա ճակատագրի վերաբերյալ անհանգստաանլու առիթ է։

«Անկյուն գումարած 3» ՀԸ