Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բա սրանք գազա՞ն չեն, էլ գազանությունը ոնց ա լինում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaruhi-postanjyan

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է վերաբերվում Սերժ Թանկյանի` մեր իշխանություններին ուղղված քննադատություններին. «Ինքը իմ կուռք... կուռք էլ չասեմ։ Քրիստոնյա մարդը չպիտի ունենա կուռք։ Բայց Սերժ Թանկյանը... Սիսթեմ օֆ ը դաուն... Սիսթեմ օֆ ը դաուն... Դա գիտե՞ք... Սիսթեմ օֆ ը դաուն ա էլի»։ Սփյուռքի ինչ քննադատություն էլ հիշեցնենք Էդվարդ Շարմազանովին, ինքը մեր ազգի միասնությունից է խոսելու։ Բայց մեր իշխանությունն էլ ունի թերություններ, պարոն Շարմազանովը երբեք չի ասի, որ Հանրապետական իշխանությունն ամենաճիշտ իշխանությունն է. «Ողբամ էն իշխանության վրա, որը կկարծի, որ ինքը ամենաճիշտն ա։ Մեր սխալները հասկանալով մեր պագոնները չեն իջնում»։ Սակայն այնպես չէ, որ այս երկրի հանդեպ պարտավորություններ ունի միայն Հանրապետական իշխանությունը։ Հայաստանը միայն այստեղ ապրող հայերի հայրենիքը չէ. «Ծագումով բոլոր հայերի հայրենիքն է եւ յուրաքանչյուրս պարտավորություն ունի իր պատմական հայրենիքի նկատմամբ»։ Հայաստանի հանդեպ սփյուռքահայերի պարտավորությունների մասին երեկ խոսել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա յուրաքանչյուր սփյուռքահայի կոչ է արել հազար դոլար ներդնել Հայաստանի բանկերում, որ մեր բանկերը զարգանան։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը զարմացած է՝ բայց Հայաստանում 1,5 միլիոն դոլարով պետական ծառայողին բնակարան են նվիրում, ինչու սփյուռքահայն իր փողը քամուն տա. «Գյումրիում էդ 1,5 միլիոն դոլարի ավանային գոտու մարդկանց բոլորին բնակարանով կապահովեին, բա սրանք գազա՞ն չեն, էլ գազանությունը ոնց ա լինում»։ Տիկին Փոստանջյանը նկատում է, որ Սփյուռքն այսպես թե այնպես ներդրումներ անում է՝ տրանսֆերտների եւ դրամական այլ մուտքերի տեսքով, բայց այստեղ մեր իշխանությունները փողը փոշիացնում են. «Այդ գումարները կան մեր պետբյուջեում։ Բայց նրանք այդ գումարները չարաշահում են, չեն տրամադրում ըստ նպատակների»։