Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 երիտասարդ հրապարակում նստացույց են անում (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00001

Տասը երիտասարդ ակտիվիստ Հանրապետության հրապարակում նստացույց են անում`ձեռքներին պահած վերջին շրջանում բանտարկված մի քանի գործիչների լուսանկարներ: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու նրա ընկերներին: «Փորձում ենք մեր բողոքի ձայնն արտահայտել այս անարդարության դեմ, քանի որ մեր ընկերներից շատերն այսօր գտնվում են անազատության մեջ` իրենց քաղաքական հայացքների համար: Մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել այնտեղ և սա պայքարի մի ձև է, որով փորձում ենք շարժել մարդկանց հետաքրքրությունը»,-նշել է նստացույցի մասնակիցներից Շողիկ Մելքոնյանը: Նա ցավում է, որ ժողովուրդը ոչինչ չի անում հատկապես այն հերոսների համար, ովքեր ժամանակին իրենց կյանքը վտանգելով` մեզ համար պատերազմել են ու հաղթանակ ապահովել: Ակտիվիստի ձեռքին Գևորգ Սաֆարյանի լուսանկարն էր, որի մասին Շողիկն ասում է. «Պայքարող երիտասարդ է, որի հանդեպ ճնշումներ են եղել: Բազմաթիվ անգամ նրան աշխատանքից են ազատել, բութ գործիքով հարվածել»: «Ժիրայր Սեֆիլյանն այն մարդն է, ով բարձրաձայնեց,  որ ռեժիմը սպառել է իրեն և մեր ազգը կարիք ունի նոր պետության: Հիմա շատ ծիծաղելի են այն պատճառները, որոնց համար ինքն անազատության մեջ է»,-իր հերթին նշել է ակտիվիստներից Անի Ասլանյանը: Առաջիկա օրերին նրանք շարունակելու են նստացույցը` կենտրոնի այլ հատվածներում: screenshot00002