Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ ստացան

Հասարակություն
nairit3

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի, արդեն նախկին աշխատակից՝ Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաները սակայն չեն դադարելու։ Մայիսի 1-ին՝ Աշխատավորության միջազգային օրը, նրանք բողոքի ակցիա կանցկացնեն Ազատության հրապարակում՝ աշխատավարձի մարման կամ ժամանակացույցի կազմման պահանջով։ Նաիրիտցիները հույս ունեն, որ այդ ակցիայից հետո կկարողանան նաեւ աշխատանք գտնել, քանի որ գործազուրկ են։ Հիշեցնենք, որ գործարանը նաիրիտցիներին 18-ից 24 ամիսների աշխատավարձի պարտք ունի։ Իսկ աշխատավարձ վճարվում է միայն երթեր կամ ակցիաներ անցկացնելուց հետո։ Փետրվարի 6-ից էլ «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներ առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։