Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քրոնոս» քառյակը հիացած է «Կռունկ»-ով (տեսանյութ)

Մշակույթ
screenshot000061

«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակը։ Սա նրանց երկրորդ այցն է։ Եթե առաջին այցը հյուրախաղ էր, այս անգամ երաժիշտներն այստեղ են իրենց վերաբերմունքը արտահայտելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Առաջին այցից իսկ տպավորված էինք Հայաստանով, և այժմ էլ մեծ ոգևորություն ենք ապրում և անհամբեր սպասելու ենք վաղվա հանդիսատեսի արձագանքներին։ Հայաստանում ակնհայտ են դրական փոփոխությունները, սակայն անփոփոխ են մարդկանց ջերմությունը, հյուրասիրությունը և կերակրատեսակների առատությունը»։ Լրագրողների հետ հանդիպումից առաջ երաժիշտներն այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ցեղասպանության թանգարան և անասելի տպավորված էին. «Այնտեղ բազմաթիվ դպրոցականներ կային և սա ակնհայտ խոսում է Հայաստանի լավատեսական ապագայի մասին»։ «Ես նույնիսկ չէի կարող երազել, որ նման պատվի կարող եմ արժանանալ»,- ասաց ամերիկահայ երիտասարդ կոմպոզիտոր Մարի Կույոմջյանը, ում «Լուռ կռունկներ»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա վաղը։ Սա, ի դեպ, հենց «Քրոնոս»-ի պատվերն է։ Երաժիշտներին հիացրել է«Կռունկ» երգը և ուրախ են, որ այս ձևով երգը կվերադառնա ժամանակակից երաժշտարվեստ։