Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծորակն ու որակյալ բժիշկը. համեմատում է Հրանտ Բագրատյանը

Քաղաքականություն
Hrant_Bagratyan

ԱԺ-ում բժիշկների որակավորման եւ սերտիֆիկացման մասին օրենքի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ ճի՞շտ է արդյոք այսպիսի օրենք ընդունելը, որով որոշում են բժիշկների որակավորումը, սերտիֆիկատ տալ-չտալը. «Բա ո՞ւր մնաց շուկան: Ինչպե՞ս պետք է արտահայտվի սպառողի կողմից բժշկական որակի փաստումը: Սա այն դեպքում, երբ սպառողը պետք է լինի թիվ մեկ գնահատողը»: Նախարարը հայտարարեց, որ սպառողի կարծիքը շատ կարեւոր է որակը գնահատելիս, բայց կա նվազագույն շեմ, որը պետք է ապահովի պետությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին թվաց՝ Հրանտ Բագրատյանը չի արձագանքի, սակայն պարոն Բագրատյանը պահանջեց միացնել իր խոսափողը: « Ինձ էլ թվաց հրաշքներ են կատարվում, եւ դուք նախարարի պատասխանից բավարարված եք»,- կատակեց պարոն Շարմազանովը: Հրանտ Բագրատյանը փորձեց իր խոսքը հստակեցնել՝ բերելով կենցաղային մեկ օրինակ. «Ասենք՝ դուք եկել եք մեր տուն ու ասենք՝ վերանորոգում եք իմ կռանթը, սակայն լավ չեք վերանորոգում՝ ջուրը ծորում է, սակայն ասում եք՝ բան չկա, կարեւորը վերնորոգողը լավն էր»: «Ծորակից ծորացող ջրի օրինակը տեղին համեմատություն չէր: Ես չեմ կիսում այն տեսակետը, թե սպառողն է միանշանակ գնահատում որակը: Դա առաջին հերթին պետության դերակատարումն է»,- ասաց նախարարը: