Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախտահանման աշխատանքներ քրեակատարողական հիմնարկներում

Հասարակություն
1891b8f7bbf4e48e4eb092ddccf12bdf

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 9-ից իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ: «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ: Վերջին ախտահանումներն իրականացնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողկան հիմնարկներում, «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության աշխատակիցներն ավարտեցին սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային աշխատանքները բոլոր քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին