Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մայիսի 1-ին կլինի հանրահավաք (տեսանյութ)

Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները մայիսի 1-ին՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրում են հանրահավաք։ Նրանք իշխանություններից պահանջելու են հարգել քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ իրենք սոցիալական հավասարության կողմնակիցն են, իսկ այսօր օլիգարխիան դարձել է գլխավոր դոմինանտը։ Իսկ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ժողովրդին հորդորում է ճիշտ ընտրություն կատարել։