Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տնօրենները քննություն են հանձնում (տեսանյութ)

Մայրաքաղաքի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր քննություն էր, բայց ոչ աշակերտների համար։ Իրենց գիտելիքներն էին չափում Երևանի ու մարզերի տասնյակ դպրոցների տնօրեններ և այդ պաշտոնին հավակնող մանկավարժներ։ «Ավելի բարդ էի պատկերացնում, շատ լավ էր կազմված։ Պատահական մի սխալ նշում կատարեցի, բայց դե մեղքն իմն էր»,-ասում է Ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ազգային պոլիտեխնիկական դպրոց-հիմնադրամի ուսուցիչ Անդրանիկ Խզարջյանը։ Նա չի հասկանում այն ուսուցիչներին, ովքեր բողոքում են այս նախաձեռնությունից։ «Մարդ պետք է ինքնասիրահարված չլինի։ Արդեն 20 տարուց ավելի է՝ դասավանդում եմ Պոլիտեխնիկում, բայց կարծում եմ՝ միշտ էլ սովորելու տեղ կա։ Մանկավարժը պետք է միշտ ինքնավերապատրաստում անցնի, իսկ սա զգաստացնող լավագույն միջոցներից մեկն է»,-շեշտում է պարոն Խզարջյանը։ Քննությունը հաջողությամբ հաղթահարելու դեպքում ակնկալում է դառնալ հենց ճարտարագիտական համալսարանի ավագ դպրոցի տնօրենը։