Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

Պաշտոնական
11216_b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26-28-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով: Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ Նախագահը զրուցել է նաև նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին: 11219_b 11217_b 11218_b