Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴՀԿ-ն եւ Դեմկուսը հանրահավաքին իշխանությանը պահանջ կներկայացնեն (տեսանյութ)

Քաղաքականություն
25a396a8aa9f8fffde89f7f94560fc58

Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները մայիսի 1-ին՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրում են հանրահավաք։ Նրանք իշխանություններից պահանջելու են հարգել քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ իրենք սոցիալական հավասարության կողմնակիցն են, իսկ այսօր օլիգարխիան դարձել է գլխավոր դոմինանտը։ Իսկ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ժողովրդին հորդորում է ճիշտ ընտրություն կատարել։ «Դուք չպետք է մտածեք, որ հարուստը կարող է գալ եւ ձեզ օգնել այս վիճակը փոխելու կամ հարուստը շահագրգիռ է համակարգը փոխելու։ Հարուստը ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի համակարգը փոխելու»,- նշեց նա։ Հանրահավաքի ընթացքում կտրուկ գործողություններ իրականացնելու հայտարարություններ չեն հնչելու.«Մենք չենք եղել այն շարքերում, որոնք ասել են՝ այսօր կանենք, վաղը կանենք, ժամը 17-ին հավաքվենք, 17.05-ին կփոխենք եւ այլն եւ այլն։ Այսպիսի ավանտյուրաների չենք գնալու, ներկայացնելու ենք այն մեխանիզմները, թե ինչպես կարելի է այս կամ այն խնդիրը իրականացնել։ Եթե չգիտես, հեռացիր, թող գան նրանք, ովքեր գիտեն դա անել»,- նշեց Արամ Սարգսյանը։ Ի դեպ, մայիսի 1-ին, ինչպես նշեցին ասուլիսի բանախոսները, ելույթ են ունենալու հասարակության մեջ հեղինակություն ունեցող մտավորականներ եւ ճանաչված մարդիկ։