Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը գլխավորեց Սարգիս Հովսեփյանը

Սպորտ
ֆուտբոլ1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով՝ «Փյունիկի» եւ մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականի դեկտեմբերին՝ գլխավորելով «Փյունիկը»: 2014 թվականին նա եղել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ նույն տարվա նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ընտրանին: