Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը հիշում է Քիմ Քարդաշյանին եւ պահանջում (տեսանյութ)

Քաղաքականություն
5vMICi8r2Lw

Աշխարհահռչակ SOAD խումբը երեւանյան համերգի ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ արեց հրաժարվել ինստիտուցիոնալ անարդարությունից եւ կանգնեցնել բնակչության սարսափելի նվազումը:  «Քննադատելն ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն բարի եղեք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, ու մարդիկ չգնան։ Թող պարոնները, բոլոր պարոնները, 1 մլն մարդ 1000 դոլար հաշվեհամար բացի բանկում: Մեզ փող չտա, բանկում փող դնի... բոլորը, ով հնարավորություն ունի, թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին: Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան: Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»,- ասում է Սփյուռքի նախարարը: Հրանուշ Հակոբյանը մի այլ առաջարկ էլ արեց սփյուռքահայերին` ՀՀ-ին ուզում եք օգնեք, 3-4 տարին մեկ անգամ եկեք այստեղ հանգստանալու ու գումարներ ծախսելու, ինչպես, օրինակ արեց աշխարհառչակ մեկ այլ հայ` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը. «Յուրաքանչյուր հայ պետք է գա ու իր հայրենիքը տեսնի, եւ որեւէ մեկն իրավունք չունի նրան ասելու, թե ինչու ես եկել: Նա շատ խելացի ձեւով եկավ` ամուսնու, երեխայի, քրոջ հետ: