Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր կազատվեն զինծառայությունից, ովքե՞ր կպատժվեն. ուղիղ միացում ԱԺ-ից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM93732-copy

Այսօր ԱԺ-ն քվեարկության կդնի Սփյուռքի նախարարի երեկ ներկայացրած օրինագիծը: Ուղիղ եթերը կսկսվի ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ  ԱԺ-ում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկում է Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարել: Օրենքը տարածվում է մինչեւ 2013-ի դեկտեմբերի 1-ը ծնվածների վրա, իսկ կառավարությունն առաջարկում է, որ ժամկետը երկարաձգեն եւ այն տարածվի մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը ծնվածների վրա, որպեսզի 27 տարեկանը լրացածները կարողանան համապատասխան վճարումները, տույժ-տուգանքները կատարել եւ խնդիրը կարգավորել: