Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նոր աշխատակազմի ղեկավար ունի

Պաշտոնական
unnamed60

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էդգար Գևորգյանին: Նախարարը ներկայացնելով Էդգար Գևորգյանին նշել է, որ նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը, ունի տարիների աշխատանքային փորձառություն: Շնորհավորելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին` նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք: