Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն քաղաքական մեղադրանքների մասին՝ «Թամամ խոսքը էշին են ասում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
69bff10b47bfc22a1b77da187827ab15

Հանրապետական Համլետ Հարությունյանը գիտի, թե երբ էին անկախ Հայաստանի դատարանները ներկայացնում քաղաքական մեղադրանքներ. «Դաշնակներին երբ որ Լեւոնը ձերբակալեց, չթաքցրեցին, որ դա քաղաքական է։ Բա ինչի՞։ Տեռորիզմի մեջ մեղադրեցին։ Գիտե՞ս ինչ կա։ Թամամ խոսքը էշին են ասում»։ Մարտի 1-ից հետո Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի կամ Նիկոլ Փաշինյանի ձերբակալություններն արդեն քաղաքական չէին։ Ըստ Համլետ Հարությունյանի, Բա ովքե՞ր էին այդ օրը թալանում խանութները. «Էդ ձերբակալվածները երեւի նրանք մեղք ունեին, որ ձերբակալեցին»,- պատասխանում է ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։ Համլետ Հարությունյանը երբեք չի վիճարկի վերջին տարիներին կայացված դատարանների վճիռները քաղաքական գործիչների ձերբակալությունների մասով՝ Գանդիից լավը չլինեն. «Գանդիզմը ժխտում է ցանկացած բռնություն եւ նրանց էդ հեղափոխությունը, դուք գիտե՞ք ոնց էր, պառկում էր փողոցում եւ այլն։ Ի վերջո պասիվ հեղափոխությունն էլ հաղթանակեց»։ Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը զարմանում է՝ ինչպե՞ս կարող էին, օրինակի համար Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա ընկերները Հայաստանում ձերբակալվել քաղաքական մեղադրանքով. «Քաղաքական մեղադրանքով չէին կարող ձերբակալվել, որովհետեւ մենք քրեական օրենսգրքում նման հոդված չունենք։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը գիտի՝ նրանք քաղաքական միջոցառում էին ուզում անել կարգի եւ օրենքի խախտումով. «Եթե դու փորձում ես շրջանցել գործող օրենքները հայտնվում ես էն դաշտում, որ օրինախախտ ես համարվում։ Գործող օրենքը բացառում է իշխանափոխության մտադրությունը։ Գործող օրենքը չի բացառում իշխանափոխության մտադրությունը»։ Սուքիաս Ավետիսյանն իր բառերով եղել է ընդդիմություն, 1998-ի առաջին ամսում, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորած Հանրապետականը հակադրվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Եվ տեղի ունեցավ իշխանափոխություն։ Օրինակա՞ն էր էդ իշխանափոխությունը։ Լրիվ օրինական էր, որովհետեւ գործող նախագահը հրաժարական տվեց։ Ինքը ասեց, որ հրաժարական է տալիս հայտնի ուժերի ճնշմամբ։ Այդ հայտնի ուժերի ճնշում հասկացությունը հարաբերական է»։