Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ պատգամավորը կառավարությունից ծրագիր է պահանջում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bhk-patg

Ի՞նչ շահեց Հայաստանը Ցեղասպանության այսպիսի ճոխ միջոցառումներից։ ԲՀԿ խմբակցության անդամ Լեւոն Խաչատրյանն արձագանքում է. «Սպորտլոտո՞ էր, որ պիտի բան շահեր»։ Լեւոն Խաչատրյանը տեղյակ չէ, որ պաշտոնական տեղեկություններով 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի աղքատների թիվը մոտենում է 100 տարի առաջ ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թվին. «Դա շատ վատ է»։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգ կատարած վերջին այցելության ժամանակ է համոզվել, որ աղքատների ցուցանիշը Հայաստանում մոտենում է վտանգավոր չափերի. «Երբ որ յոթ տարի առաջ ես Ստրասբուրգում էի, Ստրասբուրգում մատների վրա կարելի էր հաշվել հայերին։ Իսկ երեք օր առաջ Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության միջոցառումների մասնակցում էին մի քանի տասնյակ հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք Հայրենիքը լքել են վերջին մեկուկես տարվա ընթացքում»։ Տիկին Զոհրաբյանը համաձայն է, որ Ցեղասպանության միջոցառումները ցույց տվեցին մեր միասնականությունը, բայց ներքին խնդիրները չմոռանանք. «Ես չեմ կարծում, որ մենք պիտի փորձենք վերակենդանացնել Կոմունիստական կուսակցության վառ հիշողությունները»։ Ընդդիմադիր ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը չի մոռանում ներքին խնդիրները։ Այո, աղքատներ կան, եւ ընդդիմադիր պատգամավորը պահանջում է ծրագիր. «Եվ կառավարությունը գնա էդ ծրագրով՝ բարեկեցիկ կյանքը բերելու»։ Ընդդիմադիր պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կառավարության հետ հույսեր է կապում. «Կառավարության ներկայացուցիչները մեր ազգի ներկայացուցիչներն են»։ Ամենակարեւորը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, քաղաքական ընդդիմադիր ուժերը չպետք է իշխանափոխության կոչերով խանգարեն իշխանությանն աշխատել. «Լսիր, անհատները փոխվելով ընդհանուր հարցի լուծում չի կարա լինի, ընդհանուր պիտի նայել եւ ընդհանուր գնալ»։