Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանը փոխում է իր մարտավարությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
himnadir-xorhrdaran

Հիմնադիր խորհրդարանն այլեւս հանրահավաքներ չի անցկացնելու՝ փոխում է մարտավարությունը։ Երթերի միջոցով կտեղեկացնեն իրենց գաղափարների մասին։ Շարքի առաջին երթն անցկացվեց այսօր։ «Մենք սա անվանում ենք սերմնացան, դուրս ենք եկել մեր գաղափարը ժողովրդի մեջ ցանելու»,- «Ա1+»-ին ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը։ Կառույցն այսօր մեկ հիմնական խնդիր ունի՝ ամեն գնով հասնել կալանավորված անդամների ազատ արձակմանը։ «Վաղն այս ուխտը կարող է չոքել ցանկացածի դռանը, ինչքան էլ թաքնված լինենք մեր դռների հետեւում, կարող են մտնել եւ հայտարարել, որ ձեր տանը յոդ կամ սոդա կա, կամ դագանակ կա, որով պատրաստվում եք ժողովրդի մեջ խժդժություններ առաջացնել»,- հիշեցնում նա։ Իսկ Էստոնիայից հատուկ ձերբակալությունների պատճառով Հայատան ժամանած Մաքսիմ Ասատրյանն ավելացնում է. «Այս ռեժիմը վերցրել է ազգի ամենաիդեալական մարդկանց՝ առաջին հերթին Ժիրայր Սեֆիլյանին, դրական որեւէ բան չկա, որ նա չունենա ազգի հերոսի համար, վերցրել են Գարեգին Չուքասզյանին, որը որպես մտավորական ոչ մեկին չի զիջում, վերցրել են Պավլիկ Մանուկյանին, որը ազգային հերոս է, վերցրել են Վարուժան Ավետիսյանին, որը բացարձակ կիրթ գրագետ անձնավորություն է եւ գեղեցիկ երիտասարդին՝ Գեւորգ Սաֆարյանին»։ Ակցիաները շարունակական են լինելու։ «Սա կլինի տեւական, մինչեւ շուռ գանք եւ տեսենք, որ ժողովուրդը մեր հետեւից քայլում է»,- ավելացնում է Հրաչիկ Միրզոյանը։ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները անազատության մեջ են ապրիլի 7-ից։ Նրանք մեղադրվում էին ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման փորձի մեջ։