Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Քաղաքականություն
unnamed214

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը, որի կազմում էին Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր և Միջին Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վերապատվելի Վահան Թութիկյանը՝ կնոջ՝ Ռոզեթ Ռութիկյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նորընտիր նախագահ դոկտոր Նազարեթ Տարագչյանը՝ կնոջ՝ դոկտոր Անի Տարագչյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը, Հայաստանեայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը և Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի և հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը: unnamed3 Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Հայ ավետարանական ընկերակցության հետ սերտ համագործակցությունը և կրթական, սոցիալական, առողջապահական համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը մասնավորապես նշեց. «Շատ կարևոր է այս օրերին սփյուռքի ակտիվացումը, համախմբումը և մեկտեղումը չթուլացնել, ավելի զորացնել միասնականությունը»: Քննարկվեցին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետագա համագործակցության շրջանակները, համատեղ ծրագրերն ու անելիլիքները: