Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հողն արյունով կառնվի. հիմա մենք բավարար արյուն ունե՞նք». ամերիկահայ (տեսանյութ)

«Մենք թափթփված ժողովուրդ ենք, թերևս, թուրքերն ուզեցին, որ այդպես լինի։ Բայց այս անգամ հայ ժողովրդի կազմակերպվածության ոգիի վրա հույսերս վերականգնվեցան»,-ասել է Ռամկավար ազատական կուսակցության՝ ԱՄՆ-ում գործող կենտրոնական վարչության պատասխանատու, ամերիկահայ հրապարակախոս Երվանդ Ազատյանը՝ խոսելով Ցեղասպանության տարելիցի միջոցառումների մասին։ 50 երկրի ներկայացուցիչ Հայաստան բերելը, նրա խոսքով, մի օրվա գործ չէ։ «Բացի այդ, նոր մտածողություն տեսա։ Եթե անցյալի ամոթխած քաղաքականությամբ վարվեինք, Քարդաշյան քույրերը չպիտի բերեինք Հայաստան, SOAD խումբը չպիտի ելույթ ունենար այս օրերուն»,-շեշտել է նա։