Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ապաշրջափակումն կնշանակի, որ Թուրքիան դադարեցնում է ցեղասպանությունը (տեսանյութ)

«Վերջապես մեր իշխանությունները մի բան կատարեցին բարձր մակարդակով»,-ցեղասպանության հիշատակի միջոցառումներին անդրադառնալով՝ նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Վերջինիս զարմացրել ու ուրախացրել է մեր երկրում բազմաթիվ ցեղասպանագետների ներկայությունը։ Բայց տիկին Ալավերդյանը կարծում է, որ մենք ինքներս ունենք բարձրակարգ մասնագետների, մասնավորապես՝ պատմաբանների, իրավաբանների ու քաղաքագետների կարիք։ Այն, որ հայկական կողմը՝ Հռոմի պապի նման, արտահայտում է այն միտքը, թե Հայոց ցեղասպանության չճանաչումը բերել է նոր ցեղասպանությունների, ինչպիսին էին Ռուանդայում ու Կամբոջայում կատարվածները, բայց չի նշում Ադրբեջանի անունը, փորձագետին զայրացնում է։ «Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից, որպեսզի ցեղասպանությունը շարունակվի այն տարածքներում, որոնք Թուրքիայի տիրապետության տակ չեն»,-շեշտել է տիկին Ալավերդյանը։