Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերապրած Մշակույթ». գիտաժողով Մաշտոցյան Մատենադարանում

Քաղաքականություն
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում 2015 թ. ապրիլի 28-29-ը Մաշտոցյան Մատենադարանում կազմակերպվում է «Վերապրած Մշակույթ» խորագրով գիտաժողով՝ «Երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Գիտաժողովը մաս է կազմում «Ցեղասպանությունից փրկված ձեռագրեր» ծրագրին, որն իրականաց¬վում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Զեկուցումները վերաբերում են Հայոց ցեղասպանությանը` առանձնահատուկ շեշտելով ցեղասպանության հետևանքով հայերեն ձեռագիր մշակույթի կորուստները և հայ ձեռագրական ժառանգությանն առնչվող նյութերը: Գիտաժողովի բացումը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին Մատենադարանի մեծ դահլիճում: Մուտք ազատ է: