Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

S.O.S Ստացվել է Ամուլսարի հետ կապված պատասխանը. ԷկոԼուր

Տնտեսություն
042730151264

S.O.S Ամուլսար նախաձեռնությունը պատասխան է ստացել Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակից Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ Օմբուդսմենի գրասենյակը (САО) ուղարկել է համապատասխանատվության վերաբերյալ հաշվետվություն՝ «Lydian International» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ բողոքի կապակցությամբ: IFC-ին պատկանում են ընկերության կանոնադրական կապիտալի   7.9% բաժնետոմսերը: Հաշվետվության մեջ միացված են երկու բողոքներ: Բողոքներից մեկը ուղարկված էր САО-ին 2014 թվականի ապրիլին հասարակական կազմակերպությունների 9 ներկայացուցիչների և ՛՛կանաչ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունների անունից: Բողոքում նշված է, որ IFC-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որը չի համապատասխանում ՀՀ ազգային օրենսդրությանը և IFC-ի էկոլոգիական և սոցիալական քաղաքականության ստանդարտներին, քանի որ նախագիծը պարունակում է բարձր ռիսկեր Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի ռազմավարական ջրային ռեսուրսների` Սևանա լճի ջրհավաք ավազանի, Արփա և Որոտան գետերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների համար,  Ջերմուկ առողջարանային քաղաքի, հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, պատմամշակութային ժառանգության, գյուղատնտեսական հանդակների, ինչպես նաև տեղի համայքների համար: Պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է տոքսիկ մետաղներով և ցիանային արտադրության թափոններով, որոնք կզբաղեցնեն 144 հեկտար տարածք և կտարածեն աղտոտումը ավելի մեծ մասշտաբով: Հասարակության ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի САО-ն անցկացնի IFC-ի կանոններին և ստանդարտներին համապատասխանության հետաքննություն՝ առաջարկելով փոխել ծրագրի կատեգորիան միջին վտանգավորության  В կատոգորիայից ամենավտանգավոր А կատեգորիայի, և, ինչպես նախատեսվում է А կատեգորիայի համար, դադարել հանդես գալ ծրագրում որպես Lydian ընկերության բաժնետեր: Մյուս բողոքը ուղարկված է Գնդեվազ համայնքի բնակիչների կողմից՝ 210 ստորագրությամբ: Ամենաշատ ռիսկի են ենթարկվում բնակիչները իրենց գյուղի այգիների տարածքում ցիանային ֆաբրիկայի կառուցման պատճառով: Բողոքում ասված է, որ բնակիչներն արդեն խնդիրներ ունեն գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ այն պատճառով, որ իրենց կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր արտադրանքի համբավը ընկել է, քանի որ գյուղը դառնում է հանքարդյունաբերական տարածք: Բնակիչները պահանջում են ընկերությունից և IFC-ից դադարեցնել նախագիծը և դուրս գալ իրենց գյուղից: САО-ի հիմնական եզրակացությունն այն է, որ IFC-ն այսօրվա դրությամբ ֆինանսավորել է միայն հանքի կառուցման նախապատրաստման միջոցառումները, և դեռ չի կայացրել որոշում այն մասին, որպեսզի ֆինանսավորի հանքի կառուցումը: Միաժամանակ  CAO-ն նշում է, որ ներդրման նպատակը հանքի կառուցումն է: Որոշման մեջ մասնավորապես նշված է. « …CAO-ի համապատասխանության գնահատման նպատակն է որոշել, թե արդյոք IFC-ի բնապահպանական և սոցիալական կատարողականության ուսումնասիրություն անհրաժեշտ է՝ ի պատասխան դիմումին: Ուսումնասիրությունը նախաձեռնելիս, CAO-ն կշեռքի նժարին է դնում այն գործոնները, որոնք ներառում են բողոքում բարձրաձայնված բնապահպանական և սոցիալական մտահոգությունների մեծությունը, IFC-ի բնապահպանական և սոցիալական կատարողականության նախնական դիտարկման արդյունքները և առավել ընդհանուր գնահատում, թե արդյոք համապատասխանության ուսումնասիրությունը տվյալ հանգամանքներում համարժեք պատասխան է հանդիսանում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում