Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները տնով կապահովվեն ժամանակին

Հասարակություն
9be9d5cd5774d11d2954e4de07e451de

Մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով մայրաքաղաքում կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ժամկետների պահպանման նկատմամբ, որպեսզի շենքերը շահագործման հանձնվեն հնարավորին շուտ: «Կառուցվող 4 բազմաբնակարան բանկելի շենքերով մենք, ըստ էության, ամբողջությամբ կլուծենք մինչ 2014 թվականի հունվարի 1-ը Երևանում հաշվառված, քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային բոլոր շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը: Սա, Երևանի զարգացման քառամյա մեր ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը լուծում ենք այս տարի: Հետևեք աշխատանքների ընթացքին, որպեսզի բոլոր շենքերը սահմանված ժամկետներում հանձնված լինեն շահագործման»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: