Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

DDOS հարձակման թիրախում է գտնվել Ցեղասպանության կայքը (տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը փաստում է, որ վերջին օրերին թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից հաքերային հարձակման են ենթարկվել մոտ 250 արտասահմանյան և տասնյակ հայկական կայքեր, որոնք, սակայն, այնքան էլ լուրջ նշանակության չեն եղել։ Փորձագետի խոսքերով՝ օրեր շարունակ «դդոս» հարձակման անմիջական թիրախում է գտնվել հատկապես Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող armeniangenocide100.org կայքը, սակայն ապարդյուն։ «100-ամյակի պաշտոնական կայքն ինչ-որ ժամանակ բավական բարդ էր աշխատում, մեկ-մեկ նույնիսկ չէր բացվում, այսինքն՝ բավական ուժեղ դդոս հարձակում է գնացել այդ կայքի վրա, բայց շատ արագ կարողացել են կարգավորել։ Դա փաստացի միակ լուրջ հարձակումն էր, որովհետև հիմնական տեղեկատվական հանգույցին էին խփում, իսկ այդ ժամանակ ուղիղ հեռարձակումներն էին գնում։ Օրինակ ՝ սրբադասման արարողության ժամանակ էլ այդ կայքը փորձում էին կոտրել, որպեսզի ուղիղ եթերը հասանելի չլիներ»,-շեշտում է Սամվել Մարտիրոսյանը։