Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքեր. ՀՔԱՎԳ

Հասարակություն
MHM84330-copy

Ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը հավաքագրելու նպատակով մշտադիտարկվել է 15 առցանց լրատվամիջոց: Դեպքերն առանձնացվել և վերլուծվել են լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հիման վրա, որի հավաստիության համար պատասխանատվություն են կրում տարածող լրատվամիջոցները: Մարդու իրավունքի խախտման դեպքերն աղյուսակավորվել են ըստ ոստիկանության աշխատակիցների կատարած գործողությունների և դրանց վայրերի: Արձանագրված դեպքերը բաժանվել են երկու խմբի` անհատական դեպքեր և հավաքների ժամանակ տեղի ունեցած դեպքեր: Հավաքների մեջ ներառվել են բոլոր հանրային միջոցառումները` բողոքի ցույց, երթ, բացօթյա ասուլիս, մոմավառություն և այլ: Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ տվյալներ ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. հունվար-մարտ ամիսներին, արձանագրվել է 56 դեպք, երբ ոստիկանության աշխատակիցների կողմից ոտնահարվել են քաղաքացիների իրավունքները: Վերոնշյալ խախտումներից 12-ի դեպքում ոտնահարվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, 1-ի դեպքում` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, 7-ի դեպքում` անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, 1-ի դեպքում` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, 6-ի դեպքում` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, 2-ի դեպքում` լրագրողի` օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը, 4-ի դեպքում` ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը, 3-ի դեպքում` տեղեկատվություն ստանալու իրավունքը, 19-ի դեպքում` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը, 1-ի դեպքում` կյանքի իրավունքը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը: Ամբողջական հաշվետվությունը` այստեղ