Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անընդունելի է, որ քաղաքական հայացքների համար բանտարկվածներ լինեն. Հերմինե Նաղդալյան

Քաղաքականություն
aj-naxagah-sharmazanov-hermine

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր իր խոսքում ասաց, որ ԱԺ նախագահն իրավացիորեն նշեց, որ Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի կապակցությամբ եղան լուրջ միջոցառումներ, որոնց իրենք բոլորն իրենց չափով մասնակցեցին. «Այս միջոցառումներն իսկապես առաջընթաց էին: Այսօր դիսոնանսի մեջ պետք է գտնվեին այն համազգային ոգու, Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս չորս ձերբակալվածների... Անկախ նրանից, թե նրանց պահվածքը որքանով մեզ համար մերժելի է, Սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները հաշվի առնելով ոչ ոք չպետք է...»: Նրա խոսքը կիսատ մնաց. նրա խոսափողն անջատեցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այդ հարցը օրակարգի հետ կապ չունի, բայց իրենք բոլորն էլ մտահոգ են. «Սակայն կարծում եմ՝ կան իրավասու մարմիններ, որոնք հետամուտ կլինեն այդ հարցին»: Կրկին ձայնի հնարավորություն ստանալով՝ Լեւոն Զուրաբյանը կրկնեց իր միտքը. «Ոչ ոք չեղյալ չի համարել սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարական ազատությունները: Կարծում եմ, որ դուք՝ որպես ԱԺ նախագահ, պետք է ամեն ինչ անեք, որ մենք ՀՀ-ում չունենանք բանտում նստած մարդիկ, որոնք նստած են իրենց քաղաքական հայացքների համար, որքան էլ որ այդ հայացքները մեզ դուր չգան: Նման բիծ ՀՀ վարկի վրա չպետք է լինի: Սա վերաբերում է ինչպես Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ Շանթ Հարությունյանի խմբերին: Առաջարկում եմ, որպեսզի ԱԺ-ն ու նրա նախագահը անհրաժեշտ  քայլեր ձեռնարկեն ու իրավապահներից համապատասխան տեղեկություններ ստանան, որ այդ մարդիկ անհապաղ բանտերից ազատ արձակվեն»: Գալուստ Սահակյանի փոխարեն պատասխանեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով. «Բոլորիս համար անընդունելի է, որ մեր երկրում քաղաքական հայացքների համար բանտարկվածներ լինեն: Միայն իրավական հարթության մեջ պատասխաններ ունենալուց հետո հնարավոր կլինի գնահատկաններ տալ»: