Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական սփյուռքի ղեկավարը ցավակցական նամակ է հղել Ա. Աբրահամյանին

Քաղաքականություն
6e9bb216043d8d5b42e00d6717c20a1a

Թաթարստանում ադրբեջանական սփյուռքը ներկայացնող կազմակերպության ղեկավար Սուբհան Ահաձադեն իր ցավակցություններն է հայտնել հայերին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով. այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը։ Ահաձադեի ցավակցական նամակի պատճենն ուղարկվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ «Թաթարստանում ապրող ադրբեջանցիների անունից անկեղծ ցավակցություններ եմ հայտնում հայերին՝ Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության 100-ամյակի հետ կապված»,- ասված է Ահաձադեի ուղերձում։ Նշենք, որ չնայած առկա է նամակի բնօրինակի լուսապատճենը, արդեն Ադրբեջանում գտնվող Ահաձադեն հերքել է, որ ինքը նման ուղերձով է հանդես եկել։ namak