Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղահաբեր՝ շոկոլադե կոնֆետի մեջ

Հասարակություն
051f3b1b2d032e76e3703cdcbb11858d

Ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված հանձնուքում, դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված «B 8» գրառմամբ 0,786 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ: Իսկ ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, նույն հիմնարկի արգելագոտու երկրորդ և երրորդ պահակակետերի միջև ընկած հատվածում՝ հիմնական պատի մոտ, հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, առկա՝ «B 8» գրառմամբ, 0,394 գրամ ընդհանուր քաշով սպիտակ դեղահաբ: Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին