Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան հայտնվել է Դեբեդ գետում

Հասարակություն
4041d2f8de96e483d9eddb2cefcc7681

Ապրիլի 27-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բագատաշեն-Վանաձոր 15 կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում, Ախթալա քաղաքի սկզբնամասում, «Հոնդա ակորդ» մակնիշի Р062СК/26/RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել Դեբետ գետում. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Փ.-ին (ծնվ. 1960թ.), Գ. Մ.-ին (ծնվ. 1958թ.) և Դ. Կ.-ին (ծնվ. 1988թ.) տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել: ՏԿԱԻՆ