Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպարովը պարզապես ջախջախեց Շորտին (տեսանյութ)

Սպորտ
shaxmat

Ամերիկյան Սենտ Լուիսի շախմատի կենտրոնում կայացած Գարի Կասպարով – Նայջլ Շորտ «Լեգենդների» մրցամարտն ավարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոնի բացահայտ առավելությամբ: Կողմերը երկու օրվա ընթացքում անցկացրին 10 պարտիա, 2 արագ, 8՝ կայծակնային: Առաջին օրը Գարի Կասպարովը տարավ երկու հաղթանակ, երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտվեց: Սակայն հաջորդ 5 պարտիաներում նա պարզապես ջախջախեց անգլիացի գրոսմայստերին՝ 5:0: Այդպիսով, աշխարհի 13-րդ չեմպիոնը հաղթեց 8,5:1,5 ընդհանուր հաշվով: Ի դեպ, Գարի Կասպարովը եւ Նայջլ Շորտը մտերիմներ են, ուստի մրցամարտի ավարտից հետո առաջինը ներողություն է խնդրել նման «անխիղճ» վերաբերմունքի համար: 11150850_10153303701528307_5761902935301719249_n 11110277_10153303701523307_7437220115958040773_n