Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ամյակի միջոցառումներ Չինաստանում

Քաղաքականություն
չին

Չինաստանում հայկական միությունը անցկացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված մշակութային միջոցառումներ Հարգելի գործընկերներ, Չինաստանի Հայկական համայնքը տեղեկացնում է, որ 2015թ Ապրիլի 24-25-ին Չինաստանի Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի ունեցան համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի ունեցան Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000 չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը: չին1 չին2 չին3 չին4 Ապրիլի 25-ին Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելեցին Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի: Ապրիլի 25-ին Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացավ Գեղանկարիչ Սեվադա Գրիգորյանի <<Զարթոնք>> խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը: Սևադա Գրիգորյանն իր խոսքում կարևորեց հայկական մշակույթն օտար ազգերին ներկայացնելու հանգամանքը: Բացման արարողությանը ներկաներն ունկնդրեցին Հայոց ցեղասպանության խորհրդանիշը հանդիսացող Դլե յաման ստեղծագործությունը, որը կատարեց դուդուկահար Վահե Դեր Հովակիմյանը: Նանջինգի Արվեստի համալսարանի Մեծ համերգասրահում՝ Մոսկվայի արվեստի և մշակույթի համալսարանի ավագ դասախոս, դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին ներկայացրեց <<Հայաստանի գաղտնիքները>> դաշնամուրային համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ստեղծագործությունները: Միքայել Հայրապետյանը նշեց. << Մեր համար մեծ պատիվ է չինացի ընկերներին ներկայացնել հայկական դասական երաժշտությունը>>: Համերգից հետո ցուցադրվեց Միքայել Հակոբյանի հայոց ցեղասպանության մասին պատմող <<Գետը հոսում է կարմիր>> ֆիլմը: Կարևոր է նշել, որ ֆիլմն առաջին անգամ թարգմանվել է չինարեն: Համերգից հետո տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրեցին իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում: Միջոցառումներին մասնակցեցին Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում, Ֆոշանում, բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որ մասնակցեցին հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ստացան Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացան հայկական արվեստին: Ապրիլի 24-ին Շանհայի կենտրոնում՝ Բունդում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո: Ներկաները ծանոթացան հայկական դասական երաժշտությանն ու պարարվեստին: Չինացի նկարիչ ուսանողները ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարներ: Շանհայ քաղաքում ուսանող ջութակահարուհի Աստղիկ Պողոսյանը նշեց, որ նպատակ են ունեցել չինացի ընկերների հետ կիսվել մեր հարուստ մշակույթով: Երեկոն ավարտվեց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ: Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանատանը ցուցադրվեց Ռուբեն Գինեյի մրցանակակիր փաստագրական ֆիլմը, որը կոչվում է <<Անդին. Հայոց ճանապարհորդության տարերգրությունը>>: Ֆիլմը պատմում է Չինաստանում հայերի ներկայության պատմությունը, ինչպես նաև անդրադառնում է 2 հին քաղաքակրթությունները միավորող կապերին: <<Չինաստանը հյուրընկալել է հայերին մոտ 400 տարի, հայերն ու չինացիները բազմաթիվ մշակութային նմանություններ ունեն: Մեր մշակույթը ներկայացնելու միջոցով շնորհակալություն ենք հայտնում չինացի ընկերներին մեզ հյուրընկալելու համար>>: Վերջին տարիների ընթացքում գնալով աճում է Չինաստանի Հայկական համայնքը՝ Չինահայը: Չինահայի ներկայացուցիչներն ապրում են Գուանջոու, Հոնկոնգ, Շանհայ, Շենժեն, Նանջինգ, Հոնկոնգ քաղաքներում: