Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ փաստաբանների միության անդամները Սփյուռքի նախարարությունում

Քաղաքականություն
ռդ

Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկվայի փաստաբանների «Արուտյունով և ընկ.» ասոցացիայի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Արուտյունովին, ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի, սփյուռքյան նախագծերի իրավական սպասարկման ոլորտում մասնագիտացված  իրավաբանների «Արմռոս» ասոցացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանին և վարչության անդամ Իվան Գրիգորյանին: Քննարկվեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովում հնչած ելույթներն ու առաջարկները: Որոշվեցին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետագա համագործակցության շրջանակները, համատեղ ծրագրերն ու անելիլիքները: