Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էվերեստի հրաբխից զոհվել են 18 լեռնագնացներ.Google-ի թոփ մենեջերը անհետ կորել է. euronews

Քաղաքականություն
ալ

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Էվերեստի գագաթից ձնահոսք է սկսվել։ Լեռան ստորոտում տեղակայված է եղել ալպինիստների ճամբարը: Ավելի քան 1000 ալպինիստ այդ պահին լեռան վրա է եղել և չի կարողացել ետ վերադառնալ: Արդյունքում փակվել են փախուստի բոլոր հնարավոր ճանապարհները, և  լեռնագնացները հայտնվել են ծուղակում: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից Ըստ աղբյուրի՝ լեռնագնացներից 18-ը զոհվել են,  ոմանք էլ ծանր վիրավորվել:  Մոտավորապես 20 հոգի անհետ կորած են համարվում: Նրանց թվում է նաև Google ընկերության թոփ մենեջեր Դանիել Ֆրեդինբուրգը: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի զոհերի թիվը հատել է 2000-ի սահմանը: