Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն՝ Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացու մասին

Քաղաքականություն
սսս2

2015թ ապրիլի 26-ին ,,Հելսինկյան նախաձեռնություն 92,, արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և ,,Հելսինկյան նախաձեռնություն 92,, Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիեվին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրհատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով: Այցի նպատակը վիրահատությունից հետո հիվանդի վիճակի մասին տեղեկանալն էր: Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը լավ է: Նույնը հաստատում է նաև հիվանդը: Շահբազ Գուլիեվը իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ առողջությունը վերականգնելու համար: Տեղին է նշել, որ դատապարտյալ Գուլիեվի հետ ր վերջին հանդիպման ժամանակ, մենք՝ Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տվել անցկացնել մասնագիտական խորհուրդ՝ դատապարտյալի առողջական վիճակի բարելավման համար: Մենք, մեր երախտագիտությունն ենք հայտնում Արցախի հանրապետության իշխանություններին և Ստեփանակերտի բուժհաստատության բժիշկներին, ովքեր ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ և մարդասիրության վեհ զգացում: