Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

New York Times. Ռուս հաքերներին հաջողվել էր մուտք գործել Օբամայի էլփոստ. Ազատություն

Քաղաքականություն
7794179e4b28ef4f780ef22fd670c3f0

Ռուս հաքերները, որոնք անցյալ տարի հարձակում էին գործել Սպիտակ տան համակարգչային ցանցի վրա, մուտք էին գործել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային փոստը։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրները։ Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, հարձակումը ավելի մտահոգիչ էր, քան իշխանություններն էին այդ մասին մտահոգություն հայտնել։ Թերթի տվյալներով, չնայած այն հանգամանքին, որ հաքերները չեն կարողացել մուտք գործել Սպիտակ տան գաղտնի ցանցը, անպաշտպան համակարգչային ցանցն, այդուհանդերձ, կարևոր տեղեկատվություն էր պարունակում, մասնավորապես դիվանագիտական նամակագրություն, Օբամայի հանդիպումների ժամանակացույցը, ինչպես նաև օրենսդրական նախագծերի քննարկում։ Շարունակությունն՝ այստեղ