Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է բակում կայանված ավտոմեքենա

Հասարակություն
ավտո

Ապրիլի 26-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 33 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.51-ին, մարվել՝ 02.09-ին: Ամբողջությամբ այրվել է «Նիսսան» մակնիշի 34 FN 160 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան: ..... Ապրիլի 26-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 4 շենքի նկուղից ծուխը տարածվում է բնակարաններ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.30-ին, մարվել՝ 01.40-ին: Շենքի նկուղում (10 քմ) այրվել է փայտյա պահարան և կենցաղային իրեր: