Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը չպահպանեց առավելությունը

Սպորտ
a1-chess-hajastan-1

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական միավորը կորցրեց Ծաղկաձորում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում:   Այսօր կայացած 6-րդ տուրում մեր ընտրանին հանդիպեց Հունգարիայի թիմի հետ: Սկզբում Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին, ապա Լեւոն Արոնյանը հաղթեց սպիտակներով եւ առաջ մղեց մեր հավաքականին: Սակայն Սակայն չորրորդ խաղատախտակին հանդես եկող Հրանտ Մելքումյանը անվստահ անցկացրեց պարտիան եւ զիջեց մրցակցին: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2:   Հայաստանի հավաքականը վեց տուրից հետո ունի 5 միավոր եւ առայժմ բաժանում է 6-8-րդ տեղերը: Հաջորդ խաղում մեր ընտրանին ուժերը կչափի Ռուսաստանի թիմի հետ, որն այսօր կարեւոր հաղթանակ տարավ Հնդկաստանի նկատմամբ, վաստակեց 6 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական:   Նշենք, որ եթե մերոնք պարտվեն ռուսաստանցի շախմատիստներին, ապա վերջնական կզրկվեն մեդալների համար պայքարից: