Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» ջախջախեց «Արարատին»

Սպորտ
sport-shirak

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացան 23-րդ տուրի հանդիպումները:   Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատին»: Այդ հաղթանակից հետո գյումրեցիները բարձրացան 2-րդ հորիզոնական, քանի որ համաքայլ ընթացող Երեւանի «Ուլիսը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց հանրապետության չեմպիոն «Բանանցին»:   Տուրի մնացած երկու խաղերը տեղի կունենան վաղը, ապրիլի 26-ին: Մրցաշարի առաջատար Երեւանի «Փյունիկը» Կապանում կմրցի տեղի «Գանձասար-Կապանի» հետ, իսկ «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի «Միկային»: