Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Reddit-ը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը

Քաղաքականություն
Reddit

Ապրիլի 24-ին Reddit կայքն իր լոգոն վերափոխել է հայկական դրոշով տարբերակով՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Նկարի վրա մկնիկի նշորդը պահելիս երևում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արտահայտությունը: Reddit-ը ժամանցային, սոցիալական ցանց և լրատվական կայք է, որի գրանցված օգտատերերը կարող են համալրել նրա բովանդակությունը տեքստերով և էլեկտրոնային հղումներով: Ըստ «Ալեքսա» կայքերի վարկանշային սանդղակի՝ Reddit-ը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը՝ օրական մինչև 2 մլն այցելուներով: Reddit-ի հիմնադիրներից Ալեքսիս Օհանյանը, որը Հհայաստան է այցելել ապրիլի 24-ի հիշատակման արարողություններին մասնակցելու համար, խոսել է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Ավելին՝ այստեղ