Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր թիմը Հնդկաստանի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը

Սպորտ
sport

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն անհաջող հանդես եկավ Չինաստանում ընթացող աշխարհի թիմային առաջնության հերթական խաղում: Այսօր տեղի ունեցած 6-րդ տուրում մեր շախմատիստուհիները մրցեցին ուկրաինուհիների հետ: Առաջին երեք խաղատախտակների վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, բայց ահա մեր թիմի չորրորդ անդամը՝ Մարիա Կուրսովան, սպիտակներով անսպասելի պարտվեց իր մրցակցին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց 1,5:2,5 հաշվով: Վեց տուրից հետո մեր թիմը վաստակել է 6 միավոր եւ այժմ Հնդկաստանի ընտրանու հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Առաջին եռյակ մտնելու համար Հայաստանի հավաքականը մնացած երեք տուրերում պետք է անպայման հաղթանակներ տանի: Նշենք, որ 7-րդ տուրում մերոնք կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ, 8-ում ուժերը կչափեն առաջնության միանձնյա առաջատար Վրաստանի հետ, իսկ վերջին տուրում նրանց մրցակիցը կլինի Հնդկաստանը: