Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություններ է տարածել Օբամայի, Գաուկի և Օլանդի հասցեին. ermenihaber

Քաղաքականություն
tsitsernakaberd1

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապացկությամբ շարունակում դատապարտող հայտարարություններ տարածել տարբեր երկրների հասցեին: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված քննադատությունից հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահներին: Սպիտակ տան ղեկավարին ուղղված գրավոր հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Ցավով արձանագրեցինք, որ թուրքերի և հայերի համատեղ պատամության ցավալի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 2015թ. ապրիլի 23-ի հղած ուղերձը բավականին հեռու էր արդար հիշողությանից»: Նաև նշվում է, որ այդ տեսակ հայտարարությունները մերժում են և ստվեր գցում անցյալում տեղի ունեցած վշտերի վրա: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կարևորվում 2014թ. ապրիլի 23-ին այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 20-ին ներկայիս վարչապետ Դավութօղլուի` օսմանյան հայերի վերաբերյալ արած հայտարարությունը: Անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի Բեռլինի մայր տաճառում ունեցած ելույթին, որի ժամանակ Գաուկը 1915-ին հայերի կոտորածը որակել էր ցեղասպանություն էր, Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է. «Նախագահ Գաուկը չունի իրավունք հակապատմական ու հակաիրավական կերպով թուրք ազգին հանցանք վերագրելով զրպարտություն անել: Գերմանիայի նախագահը իրավունք չուներ մեզ վերագրել մի  հանցանք,  որը մենք չենք գործել: Թուրք ժողովուրդը Գերմանիայի նախագահի արտահայտությունները չի մոռանալու և չի ներելու»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում