Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՄՆ-ը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Հարութ Սասունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sasunyan

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկաբնակ մեր հայրենակից Հարութ Սասունյանը տպավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներով։ «Ես ավելի քիչն էի սպասում, քան եղավ»,-ասել է նա։ Այն, որ շատերը սպասում են ԱՄՆ նախագահի՝ ցեղասպանություն բառի արտաբերմանը, պարոն Սասունյանը ժամանակի վատնում է համարում։ «Երբ Օբաման չի ասում, միանգամից բոլորն ասում են՝ ԱՄՆ-ն մերժում է ճանաչել ցեղասպանությունը։ Սա սխալ է, քանի որ Ամերիկան վաղուց բազմաթիվ անգամներ ճանաչել է։ 1951 թվականին ԱՄՆ կառավարությունը ճանաչվեց, 1981-ին՝ նախագահի մակարդակով ճանաչվեց։ Իմաստ չկա, որ նորից ցեղասպանությունը ճանաչեն։ Եթե վաղը Օբաման ասի ցեղասպանություն, հետո ի՞նչ, հետո նորեն այլ նախագահ լինի, պետք է ասենք՝ թող նա ասի այդ բառը»,-շեշտել է «Կալիֆորնիա Կուրիեր»-ի հրատարակիչը։ Պարոն Սասունյանի համոզմամբ՝ հայերս խելացի ենք ամեն ինչում, բացի դիվանագիտությունից. «Ողջ պատմության ընթացքում չեն եղել փայլուն քաղաքական գաղափարներ։ Միշտ եղել ենք ուրիշի իշխանության տակ, որովհետև չենք կարողացել այնպիսի ճանապարհով գնալ, որ ժողովրդին տանենք առաջ»։ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ գործչի հիմնական մտահոգությունն այն է, որ հայկական միջավայրում անընդհատ խոսվում է ճանաչման մասին, բայց ոչ՝ հատուցման։ «Իմ փափագն այն է, որ այդ 10 տոկոսը, որ խոսում է հատուցման մասին, լինի 90 տոկոսը»,-եզրափակել է պարոն Սասունյանը։