Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչքար՝ նահատակված անգեղակոթցիների պանթեոնի հարևանությամբ (տեսանյութ)

Մարզեր
screenshot00005

Սիսիանի շրջանի Անգեղակոթի գյուղամիջում Անդրանիկ Օզանյաի արձանի, Արցախում նահատակված անգեղակոթցիների պանթեոնի հարեւանությամբ կանգնեցվեց խաչքար Հայոց մեծ եղեռնի 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Պատմական եւ հերոսական գյուղ է Անգեղակոթը: Այստեղ 1699թ.-ին մելիք Սաֆրազի ապարանքում Իսրաել-Օրին գաղտնի ժողովներ է հրավիրել: Ավելի քան 20 օր քննարկել են Արեւելյան Հայաստանը Պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը: Իսկ 1918թ.-ի օգոստոսից 1656 գաղթականներով եւ զորքով 8 ամիս Անգեղակոթում է մնացել Անդրանիկ Զորավարը: Տեր Ընծա քահանա Միրզոյանը, Խաչքարի օրհնություն կատարեց, հավերժացնելով՝ Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա հիշատակը;Դիմելով ներկաներին հոգեւորականն ասաց, որ խաչքարն այսուհետ համալրելու է գյուղի տարածքում գտնվող սրբավայրերի թիվը: Տեր Ընծա քահանա Միրզոյանը վստահ է. հեռու չէ հատուցման ժամը, հայոց ցեղասպանությունը ճանաչվելու եւ դատապարտվելու է: Անգեղակոթցիները ոգեկոչելով 1915 թ.-ի զոհերի հիշատակը մոմեր վառեցին գյուղի Սուրբ Աստվածածին եղեկցում: Ավելին՝ դիտեք Արմեն Հովակիմյանի պատրաստած տեսանութում Սիսիան