Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չպատժված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է նոր հանցագործություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
54ddae445bc543c783c3104b83bb121e

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վստահ է, որ Թուրքիայից մեր պահանջատիրության հիմքը նախևառաջ Հայոց ցեղասպանության ճանաչումն է։ «Այն ոճրագործությունը, որ իրենց նախնիներն են կատարել, պետք է նրանք ճանաչեն և հայցեն ամբողջ հայ ժողովրդի ներողամտությունը, իսկ այդ ճանաչումն առաջին հերթին հենց Թուրքիային է անհրաժեշտ։ Ճանաչելուց հետո, նոր միայն մնացյալ հարցերը՝ փոխհատուցման կամ այլ հարցեր  առաջ կգան»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Հովհաննես Մարգարյանը։ Վերջինիս խոսքերով՝ ամբողջ աշխարհն է գնալով հասկանում և քաջ գիտակցում,որ ցեղասպանությունների դեմ պայքարի լավագույն միջոցն այս անբեկանելի իրողությունը ճանաչելն է , ինչն էլ իր հերթին հանդիսանալու է ամենակարևոր կանխարգելիչ միջոցը։ «Կարծում եմ, որ շատ տեղին է ասված՝ չպատժված յուրաքանչյուր հանցագործություն, ծնում է մի նոր հանցագործություն։ Այո՛, Թուրքիան պետք է պատժվի, պետք է ամբողջ աշխարհը դատապարտի և իրենք էլ ընդունեն իրենց մեղքը։ Իսկ դրա համար մենք ազգովի պետք է շարունակենք մեր պայքարը՝ առանց վարանելու, որպեսզի հասնենք արդարության հաղթանակին»,-ասաց նա։ Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին, պատգամավորը շեշտեց. «Հոլոքոստը ճանաչելուց հետո, սա երկրորդ կարևոր քայլն էր Գերմանիայի կողմից։ Իրենք կամք և վճռականություն են ցուցաբերել ՝ ճշմարտության աչքերին բաց նայելու համար։ Գերմանիան լինելով բարոյական երկիր՝ կարողացավ հաղթահարել ճշմարտությունից շեղվելու այն արգելքն, որ մինչ այսօր ունեին և կարողացան, իրոք, ի լուր աշխարհի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ դա խիստ դրական եմ համարում»։