Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հիմնադիր Խորհրդարանը վաղվանից նստացույցեր է անցկացնելու (տեսանյութ)

Չնայած 100 ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդները կալանավորված են, Հիմնադիր խորհրդարանի անդամներն, Էրեբունի համայնքում անցկացրին հայտարարված հավաքը։ «Եթե մեզ չհաջողվի այս իրավիճակից դուրս գալ, շարունակվելու է այսօրվա ցեղասպանությունը և մեր դարավոր հակառակորդի կիսատ թողած գործը հայանուն մարդկանց ձեռքով դառնալու է իրականություն»,- ասաց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Ալեք Ենիգոմշյանի խոսքերով՝ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամները ճաղերի հետեւից լիցք են հաղորդում իրենց։ «Եվ մենք իրենցով լիցքավորված շարունակում ենք մեր վճռական քայլերը եւ հայտարարում, որ մեր ընկերների ազատագրման համար պայքարը հասնելու է հաջողության եւ այլ հաջողությունների կողքին լինելու է այս ռեժիմից ձերբազատման գործընթացի առաջին ռեալ ձեռքբերումներից մեկը»։