Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուրի անսպասելի այցը

Քաղաքականություն
aznavur2

Աշխարհահռչակ շանսոնիե, Մեծ հայ Շառլ Ազնավուրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է: Հանդիսության բացման արարողությանը մասնակցելու եւ իր տեղը զբաղեցնելու համար նա անցավ ոչ թե հյուրերի համար նախատեսված վայրով, այլ մոտեցավ լրագրողների համար հատկացված «վրանային մեդիա կենտրոն»-ին: Անսպասելի այս քայլն իրարանցում առաջացրեց լրագրողների շրջանում: Շառլ Ազնավուրն առանց հարցերի պատասխանելու, լուռ անցավ օպերատորների խիտ բազմության միջից ու մոտեցավ հուշահամալիրի մոտ հյուրերի համար նախատեսված վայրին: