Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց ԱՄՆ-ին

Սպորտ
a1-chess-hajastan1

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Ծաղկաձրում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում:   Այսօր կայացած 5-րդ տուրում մեր շախմատիստները երկարատեւ պայքարից հետո 2,5:1,5 հաշվով առավելության հասան ամերիկացիների նկատմամբ: հաղթական միավորը վաստակեց չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Հրանտ Մելքումյանը: Մնացած երեք պարտիաները խաղաղ ավարտ ունեցան:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը առաջնությունում եւ վաստակեց 4 միավոր: Մրցաշարի ավարտից չորս տուր առաջ մեր թիմը 4-ական միավորով ետ է մնում Ուկրաինայից ու Չինաստանից, 3-ական՝ Իսրայելից ու Կուբայից:   Հայաստանի հավաքականը հանդիպել է վերը նշված թիմերի հետ, ուստի չի կարող անմիջականորեն կրճատել միավորների տարբերությունը: Մեր ընտրանին դեռ կարող է հասնել դրանց, քանի որ առաջիկա երեք տուրերում վերջիններս հանդիպելու են իրար հետ եւ, ինքնին, միավորներ են կորցնելու: Սակայն մերոնք պետք է անպայման հաղթեն մնացած չորս տուրերում: