Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«24.04» համերգի հրավիրյալ երաժիշտներից որեւէ մեկը հոնորար չի ակնկալել (տեսանյութ)

Մշակույթ
nkar000013

Հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ. տարբեր տարիքի, տարբեր ազգության ու հավատքի երաժիշտներ հավաքվել են՝ իրենց խոսքն ուղղելու մարդկությանը յուրաքանչյուրին հասկանալի միակ լեզվով՝ երաժշտության լեզվով։ Հանրապետության հրապարակում վաղը, ժամը 20.15-ին, տեղի կունենա «24.04» համաշխարհային նվագախմբի «Վերածնունդ» խորագիրը կրող համերգը. 123 երաժիշտ աշխարհի 42 երկրից: Ի դեպ, հրավիրյալ երաժիշտներից որեւէ մեկը հոնորար չի ակնկալել։ Համերգը կղեկավարեն անվանի դիրիժորներ Միխայիլ Յուրովսկին, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանը և Սերգեյ Սմբատյանը: Մենակատարներն են Մարիա Գուլեգինան, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը, Ջիվան Գասպարյանը։ Ծրագրում՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մուտքն ազատ է լինելու, սակայն տեղերը՝ սահմանափակ: