Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը վերջին շնչումն է, բայց կվերածնվի» (տեսանյութ)

Մշակույթ
nkar2

«Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու: Այն ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի։ Հայաստանը վերջին շնչումն է, բայց նա կվերածնվի…»,- գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը մեկ դար առաջ: Ամեն տարի աշնանն անցկացվող «Գրական տապան» փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Փառատոնի հյուրերն են Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծագործություններ հրատարակած հեղինակները: Ֆրանսիացի գրող, թարգմանիչ Սերժ Վենտուրինին, որի համար սա առաջին այցելությունը չէ Հայաստան, համոզված է, որ Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա ու Չարենց ունեցող ժողովուրդը, որին մեկ դար առաջ փորձեցին վերացնել, չէր կարող չհարատևել. «Ես ինքս իմ ստեղծագործություններում կրում եմ նրանց ազդեցությունը, որի համար շնորհակալ եմ, և ինձ համար նաև մեծ պատիվ է թարգմանել հանճարեղ այս պոետների գոհարները»: Մինչև ապրիլի 29-ը փառատոնի հյուրերը կմասնակցեն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովին, կլոր սեղանների քննարկումներին, գրական ընթերցումներին, կտան վարպետության դասեր, կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, կվայելեն կոմիտասյան հնչյունները, դուդուկը, կզմայլվեն Արարատով ու իրենց հոգում կտանեն մի փոքր, բայց ջերմ Հայաստան ու կհավատան Անատոլ ֆրանսի խոսքերին. «Այն ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի…» ։